Վրաստանում սեռափոխության վիրահատության համար նախատեսված է 1-4 տարվա ազատազրկում

Վրաստանում սեռափոխության, միասեռական հարաբերությունների և ինցեստի հանրահռչակմանն ուղղված հանրային հավաքների և ցույցերի անցկացման արգելքը կգործի «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո։


Սեռափոխության վիրահատությունը, ինչպես նաև կենսաբանական սեռը փոխելու հետ կապված ցանկացած բժշկական մանիպուլյացիա կհամարվի քրեական հանցագործություն, հայտնում է «Sputnik Գրուզիա»-ն։


Փոփոխությունների համաձայն՝ կենսաբանական սեռը փոխելու նպատակով ​​վիրահատություն կամ բժշկական մանիպուլյացիա կատարելը պատժվում է տուգանքով կամ պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մինչև 3 տարի ժամկետով, կամ 1-ից 4 տարվա ազատազրկմամբ։